Էրդողանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Ըստ APA-ի Թուրքիայի թղթակցի՝ այս մասին տեղեկություն է տարածել նախագահի աշխատակազմը։
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ այսօր Աբդոլլահիանն Անկարայում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Add new comment