Ադրբեջանը և Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ասիմ Մունիրի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Հասանովն ընդգծել է, որ Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա երկկողմ և եռակողմ ռազմական համագործակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում Ադրբեջանի ու Պակիստանի միջև համագործակցությունը։
Ա. Մունիրն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունն Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմական համագործակցության առաջընթացի համար։ Նա նշել է երկու երկրի բանակների շտաբների միջև բանակցություններ վարելու և հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։
Add new comment