Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանը շուտով ներկայացնելու է հեռահար պաշտպանության նոր համակարգ․ Իրանի պաշտպանության նախարար

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ շուտով երկրում տեղի կունենա հեռահար պաշտպանության նոր համակարգի շնորհանդեսը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Աշտիանին ընդգծել է, որ «Շահիդ Ալիվերդի» անունը կրող հեռահար պաշտպանության համակարգի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ժամանակներս․ ժամկետի վերաբերյալ մանրամասներն առաջիկայում կհրապարակվեն։

Անդրադառնալով Իրանի դեմ զենքի էմբարգոյի վերացմանը և դրա ազդեցությանը պաշտպանական դիվանագիտության վրա՝ Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը պաշտպանական հարաբերություններ ու փոխգործակցություն ունի տարբեր երկրների հետ, ինչը կարող է նպաստել փոխգործակցության ընդլայնմանը։ 

«Իրանի պաշտպանական դոկտրինը փաստորեն հիմնված է զսպման սկզբունքի վրա։ Իրական զսպող ուժ ստեղծելու համար հիմնարար դեր ունեն հուսալի սպառազինական կարողությունները և ուժեղ  ու լավ զինված ուժերը»,- եզրափակել է նա։ 

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։ Այս նպատակով երկրի զինված ուժերում մշտապես բարեփոխումներ են կատարվում, որոնք արժանանում են Իրանի նկատմամբ թշնամական տրամադրված երկրների հակազդեցությանը։

 

 

Add new comment