Kg

Հայոց պատմության նոր դասագրքերում տեղ գտած խայտառակ սխալները բոլորովին էլ պատահականություն չեն. պատմաբան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայոց պատմության նոր դասագրքերում տեղ գտած խայտառակ սխալները բոլորովին էլ պատահականություն չեն։ Պատմության դասագիրքը ոչ միայն զուտ գիտական, այլև քաղաքական, քաղաքացիական և անգամ ռազմավարական հարց է։ Հենց այդ մասին են տակավին 1998 թ. գրած հետևյալ տողերս .

«Հայոց պատմությունը իբրև ռազմավարական պաշար

Յուրաքանչյուր պետության և ազգի հաջող կենսագործունեությունը պայմանավորված է համազգային կենսական շահերի միասնական ընկալմամբ, ապա՝ նաև այդ շահերի շուրջ ձևավորված հասարակական համախմբվածությամբ։ Պատմության ընթացքում ազգի կուտակած րնդհանուր հոգևոր ժառանգության յուրացումը թերևս գլխավոր նախադրյալն է՝ հասարակական առողջ համախմբվածության հասնելու համար։

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՊԱՇԱՐՆ Է։ Այն պարունակում է կայուն պետություն և հասարակություն կերտելու զարմանալի ամուր հիմք, որ է՝ հայկական չորսհազարամյա քաղաքակրթությունը և նրա արդյունք հանդիսացող հայոց զորեղ, ընդգծված յուրօրինակ ինքնությունը։ Ըստ արժանվույն գնահատվելու և «ինտենսիվ շահագործման» ենթարկվելու դեպքում, ազգային քաղաքակրթությունն ու ինքնությունը իսկապես ավելին արժեն, քան նավթը, գազը, ոսկին, սպառման ենթակա այլ հանքանյութերը, քանզի վերջիններս կարող են որևէ պետության անվտանգ և հաջող զարգացումն ապահովել ընդամենը ժամանակավորապես միայն պատմական վաղանցուկ ժամանակահատվածի մեջ։ Մինչդեռ ազգային քաղաքակրթության և ինքնության տրամադրած հոգևոր հարստություններն անսպառ են»։

Մեջբերումը քաղված է «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն» (1998) իմ մենագրությունից, էջ 8»:

 

Add new comment