Submitted by H.Andreasyan on
0000

ԱԱԾ կազմում ստեղծվել է ստորաբաժանում, որը կապահովի ՀՀ-ով անցնող կոմունիկացիաների անվտանգությունը. Փաշինյան

«Բոլորովին վերջերս մենք ներկայացրինք «Խաղաղության խաչմերուկ» մեր նախագիծը: Այդ նախագծի ներկայացման շրջանակում ես տեղեկացրի, որ նախատեսում ենք Հայաստանի ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը»,- այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին։

«Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումն արդեն իսկ ստեղծված է: Իհարկե, մենք նախկինում այդ ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև մեր պլաններում դա կար, բայց այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումն արդեն իսկ ձևավորված է և բավականին շոշափելի մասով համալրված, և արդեն իսկ գործնականում երեկվանից սկսել է իր աշխատանքները»,- նշել է նա:

Add new comment