Submitted by A.Gevorgyan on
drfs

Այսօր տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովը

Նոյեմբերի 3-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը: 

Կքննարկվի տարածաշրջանում և նրա սահմաններում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական ներկա վիճակը։ 

Գագաթնաժողովի ավարտին Թյուրքական պետությունների կազմակերպության նախագահությունն Ուզբեկստանից կանցնի Ղազախստանին։ Գագաթնաժողովի ավարտին պետությունների ղեկավարները կստորագրեն Աստանայի ակտը և Աստանայի գագաթնաժողովի հռչակագիրը՝ մի շարք համապատասխան բանաձևերի հետ միասին։

Նշենք, որ նոյեմբերի 2-ին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստան էր մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներն են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։ Կազմակերպությունում որպես դիտորդ անդամներ ներկայացված են Հունգարիան, Թուրքմենստանը և ինքնահռչակ (խմբ․) Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ 

Add new comment