ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրքական կազմակերպությունների ու անձանց նկատմամբ
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի մի շարք կազմակերպությունների նկատմամբ։ Բացի Թուրքիայից` պատժամիջոցներ են սահմանվել նաև Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների 130 կազմակերպությունների ու անձանց նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանին տրամադրում են Ուկրաինայի դեմ պատերազմի համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ և սարքավորումներ երրորդ երկրներից:
Պատժամիջոցները թիրախավորում են նաև Ռուսաստանի ներքին արդյունաբերական բազան, որը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի մամուլի հաղորդագրության, ձգտում է վերափոխվել «որպես Ռուսաստանի ռազմական մեքենայի պահպանող»:
Նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների սահմանումը շարունակում է ջանքերը՝ «խաթարելու այն ցանցերը և ուղիները, որոնց միջոցով Ռուսաստանը փորձում է պահպանել իր շրջափակված բանակը»: Բացի դրանից` Պետդեպարտամենտը դիվանագիտական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգիայի արտադրության և մետաղների ու հանքարդյունաբերության ոլորտների նկատմամբ։
Add new comment