Submitted by H.Minasyan on
«Ադրբեջանի դեմ ոչ բարեկամական գործողություններին համարժեք պատասխան կլինի». Ադրբեջանի ԱԳՆ

«Ադրբեջանի դեմ ոչ բարեկամական գործողություններին համարժեք պատասխան կլինի». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն, ի պատասխան ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյաների՝ Ադրբեջանի դեմ արված հայտարարություններին, հայտնել է, թե Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողություն դրական արդյունքների չի բերի։

«Անընդունելի է Ադրբեջանի հետ խոսել սպառնալից լեզվով, Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողություն դրական արդյունքների չի բերի, և նման գործողություններին համարժեք պատասխան կտրվի»,- նշված է Հաջիզադեի հայտարարության մեջ։

Արտաքին գործերի նախարարության պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ միջնորդությամբ է զբաղվել, սակայն երբեք խստորեն չի դատապարտել «Հայաստանի իրականացրած էթնիկ զտումները»։

Նրա խոսքով` ԱՄՆ-ն Հայաստանին առաջնորդել է սխալ ուղղությամբ, աջակցել է Ադրբեջանի տարածքներում անօրինական ռեժիմի պահպանմանը՝ հնարավորություններ ստեղծելով «անջատողականների» համար այցելել ԱՄՆ՝ պաշտպանելու իրենց անօրինական գործունեությունը և ֆինանսական միջոցների բաշխումը։ 

Հաջիզադեն, Հայաստանն ագրեսոր անվանելով, կոչ է արել վերջ դնել Հայաստանին քաջալերելու քաղաքականությանը։

Add new comment