Թուրքիայում սկսեցին մեղադրել ՈՄԱ-ին, քանի որ նրանք երբեք չեն կարող հանդուրժել վերահսկողությունից դուրս որևէ կառույց. քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Թուրքիայում վերջերս սկսեցին խոսել և մեղադրել ՈՄԱ ՌՀԿ-ին, և դա ունի տրամաբանական բացատրություն` նրանք երբեք չեն կարող հանդուրժել վերահսկողությունից դուրս որևէ կառույց։ Պատահական չէ, որ հենց հիմա ինչ-որ մարդիկ տեսանյութ են նկարահանում իբրև թե ՀԱՀԳԲ (ASALA)-ի անունից հանդես գալով։
Բնականաբար, գործընթացներից անտեղյակ մարդիկ կարող են ոգևորվել, ոմանք հպարտանալ, ոմանք չարախնդալ, բայց իրականությունը վստահաբար տարբերվող է, որովհետև տեղեկատվական պատերազմի գործիքները բազմազան են, և առաջին հայացքից երբեմն դժվար է կանխատեսել, թե ում դեմ են ուղղված, այնինչ դրանք հանգեցնում են կոնկրետ կողմի դեմ փաստահենք գործողությունների։
Հիշենք, թե Ադրբեջանն Արցախի Հանրապետության դեմ ահաբեկչական պատերազմից առաջ ինչպիսի տեղեկատվական գրոհներ էր իրականացնում։
Բայց զարմանալին թերեւս այն է, որ ՀՀ ՊՆ-ն սկսում է ՈՄԱ-յից հստակ տարանջատման գործընթաց։ Սա իր հերթին հարցեր է առաջացնում` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կառույցի նկատմամբ թշնամական վերաբերմունքի՞ պատճառով, թե՞ այլ...
Ամեն փայլող մետաղ դեռ ոսկի չէ...
ԵՒ ուրեմն` զգոնություն և կրկին զգոնություն, իսկ երկրի պաշտպանունակությունը առաջին հերթին պետության վրա է և պետությունն ինքը պետք է կազմակերպի, իսկ հանրային ուժերը` աջակցեն...»:
Add new comment