դ

Ռուս-ուկրաինական պատերազմ. այս շաբաթվա իրադարձությունների ամփոփում

 

Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի արևելյան 10 շրջանի 118 բնակավայր նախորդ 24 ժամվա ընթացքում (նկատի ունի նոյեմբերի 2-ին - խմբ.) հայտնվել է ռուսական կրակի տակ՝ նշելով, որ սա այս տարվա ռուսական գնդակոծության ամենաուժեղ օրն է:

«The Economist» թերթը հայտնում է, որ Ուկրաինայի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին ասել է՝ բանակին անհրաժեշտ են նոր ռազմական հնարավորություններ և տեխնոլոգիական նորամուծություններ, մասնավորապես օդային ուժեր՝ առաջնագծում ընթացիկ անբարենպաստ մարտերից դուրս գալու համար:

Ուկրաինայի զինված ուժերը հայտնել է, որ ավելի քան 260 խաղաղ բնակիչ է զոհվել ականների կամ այլ պայթուցիկ նյութերի վրա կագնելուց հետո այն օրից, երբ Ռուսաստանը սկսել է իր լայնամասշտաբ ներխուժումը: Ըստ Կիևի գնահատականի՝ իր տարածքի մոտ մեկ երրորդը պոտենցիալ պատված է ականներով կամ պատերազմի վտանգավոր բեկորներով:

Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները նախորդ 24 ժամվա ընթացքում երեք անգամ «պայթուցիկ առարկաներ» են նետել Սև ծովում քաղաքացիական նավերի հավանական ուղիների վրա, սակայն նրա նոր նավային գոտին շարունակում է գործել: Կիևը ստեղծեց միջանցքն այն բանից հետո, երբ Մոսկվան հուլիսին հրաժարվեց ՄԱԿ-ի աջակցությամբ սևծովյան հացահատիկի գործարքից։

Add new comment