Իրանի նախագահը կմեկնի Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի վերջին սպասում է իրանցի գործընկեր Էբրահիմ Ռայիսիին, որը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Թուրքիայի նախագահն այդ մասին ասել է ինքնաթիռում Աստանայից վերադառնալիս` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այս ամսվա վերջին կժամանի Իրանի նախագահ Ռայիսին, և մենք նրա հետ հանդիպում կունենանք»,- հայտնել է Էրդողանը:
Add new comment