Submitted by detq-editor on
Նոր նշանակումներ Հատուկ բանակային կորպուսի հրամկազմում

Նոր նշանակումներ Հատուկ բանակային կորպուսի հրամկազմում

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Նախագահի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Վահագն Խաչատուրյանի՝ փետրվարի 1-ի այլ հրամանագրերով՝ Գագիկ Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, իսկ Լևոն Կասյանը՝ Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:

Արտակ Բուդաղյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, Սամվել Պողոսյանը՝ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի, Բագրատ Մաթևոսյանը՝ Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոններից:

Add new comment