Բայրամովը Ռումինիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ռումինիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլաքուի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Քննարկվել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության զարգացման կարևորությունը, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդումը:
Բայրամովը ռումինական կողմին տեղեկացրել է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն «խաղաղության» հաստատման ծրագրերի և այդ ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» օրակարգի մասին։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը, կեղծելով իրականությունը, մշտապես օգտագործում է հանդիպումների հարթակը՝ ներկայացնելու «խաղաղության» ծրագիրը կամ խոսելու հարաբերությունների «կարգավորումից»: Սա նպատակ է հետապնդում խաղաղության անվան ներքո իրականացնելու հստակ առաջադրված խնդիրները, իսկ միջազգային հանրության շրջանում ստեղծելու կայուն ու հաստատուն «խաղաղության» պատրանք:
Add new comment