Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին բնապահպանական «ահաբեկչության» մեջ
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Հայաստանի բնապահպանական «ահաբեկչության» վրա։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
«Այսօր մենք ևս մեկ անգամ կարևորում ենք, որ էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում աշխատող միջազգային կազմակերպություններն արդյունավետ միջոցներ ձեռնարկեն Հայաստանի առաջացրած բնապահպանական ահաբեկչության հետևանքները վերացնելու համար»,- այս մասին X (նախկինում՝ «Թվիթեր») սոցցանցում գրել է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը:
Ադրբեջանական կողմը նաև նշել է, որ նոյեմբերի 6-ը նշվում է որպես պատերազմական հանցագործություններից շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օր։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանում բազմաթիվ բնապահպանական խնդիրներ կան: Ադրբեջանի գլխավոր բնական պաշարները նավթն ու գազն են, այդ պատճառով նավթային ենթակառուցվածքների զարգացման, Կասպից ծովի հանքավայրերի օգտագործման արդյունքում վատանում է ծովի բնապահպանական վիճակը: Նավթային աղտոտումն առանցքային դեր է խաղում:
Ադրբեջանն իր երկրում բնապահպանական խնդիրները լուծելու փոխարեն նախ անհիմն մեղադրում էր Արցախին, իսկ հիմա` Հայաստանին:
Ալիևը դեռ հուլիսին նշել էր, որ հայկական կողմը պետք է Ադրբեջանի հետ համաձայնեցնի այն ձեռնարկությունների գործունեությունը, որոնք կարող են իբրև թե բնապահպանական վտանգ ներկայացնել, հատկապես Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը։
Add new comment