Submitted by H.Minasyan on
Հաքան Ֆիդանը հոլանդացի գործընկերոջ հետ քննարկել է Գազայի հատվածի իրավիճակը

Հաքան Ֆիդանը հոլանդացի գործընկերոջ հետ քննարկել է Գազայի հատվածի իրավիճակը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և նրա հոլանդացի գործընկեր Հանկե Բրոյնս Սլոթի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Գազայում տիրող վերջին իրավիճակը և Ուկրաինայում «հացահատիկային միջանցքի» հարցերը։ 

Հաքան Ֆիդանը հոլանդացի գործընկերոջ հետ զրույցում ընդգծել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ հայտարարել ամբողջական հրադադար և շտապ մարդասիրական օգնություն հասցնել Գազա։ Թուրք պաշտոնյան նաև ասել է, որ պետք է համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի Գազայում աճող լարվածությունը չվերածվի տարածաշրջանային ճգնաժամի։

Add new comment