Submitted by A.Gevorgyan on
hysh

Խորվաթիայի և Ադրբեջանի հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի․ Գաֆարովա

Ադրբեջանի խորհրդարանի (Միլլի մեջլիս) նախագահ Սահիբա  Գաֆարովան ընդունել է այցով Ադրբեջանում գտնվող Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի գլխավորած պատվիրակությանը։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի խորհրդարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությանը։

Գաֆարովան նշել է, որ երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգացել են վերջին տարիներին և հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։

Ադրբեջանի խորհրդարանի նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը «խաղաղություն» է ցանկանում, իսկ խաղաղության ձեռքբերումը կապահովի կայունությունն ու անվտանգությունը ողջ տարածաշրջանում։ 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը պնդում է, որ խաղաղություն է ցանկանում, բայց զուգահեռ նշում, որ պաշտպանունակությունը պետք է ուժեղացնել և բաց հայտարարում, որ տարածքային հավակնություններ ունի ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության տրամաբանությունը հուշում է, որ Ադրբեջանը չի ստորագրի որևէ փաստաթուղթ, քանի դեռ իր առջև դրված նպատակներին հասնելու համար երաշխիք չի ստացել։

 

Add new comment