մ

Իսրայելական զորքերը Հորդանան գետի արևմտյան ափում ձերբակալել են պաղեստինցի ակտիվիստին «բռնություն հրահրելու» համար

Երկուշաբթի իսրայելական զորքերը բռնություն հրահրելու կասկածանքով ձերբակալել են պաղեստինցի կին ակտիվիստին, որը բռնազավթված Հորդանան գետի արևմտյան ափում հերոս է համարվում, սակայն նրա մայրը հերքել է այդ պնդումը՝ վստահեցնելով, որ դա հիմնված է «Ինստագրամի» կեղծ գրառման վրա: Այս մասին «Դետք»-ը տեղեկանում է «Reuters» լրատվականից։

Իսրայելական բանակը հայտնել է, որ ձերբակալել է 22-ամյա Ահեդ Թամիմիին Հորդանան գետի արևմտյան ափի Նաբի Սալեհ գյուղում: Թամիմին հայտնի դարձավ 2017 թվականին, երբ 16 տարեկանում ապտակեց իսրայելցի զինվորին, որը հարձակվել էր իր գյուղի վրա: Նա և մյուսները տարիներ շարունակ բողոքել են իսրայելական հողերի բռնագրավման դեմ:

Add new comment