«Առանց պատանդների վերադարձի մարդասիրական զինադադար չի լինի». Իսրայելի պաշտպանության նախարար
«Իսրայելը չի համաձայնվի Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի հաստատմանը, քանի դեռ պատանդներն ազատ չեն արձակվել»,- այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Վերջերս ավելի հաճախ ենք լսում «մարդասիրական հրադադար» արտահայտությունը, ուզում եմ ձեզ ասել, որ ինձ համար հումանիտար հրադադար է առաջին հերթին մեր պատանդներին՝ կանանց, երեխաներին, ծերերին, գերությունից ազատելը։ Առանց պատանդներին վերադարձնելու մարդասիրական հրադադար չի լինի»,- ասել է Գալանտը լրագրողների հետ զրույցում:
Նշենք նաև, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին մերժել էր հրադադարի կոչերը՝ «առանց ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ի հարձակումների ժամանակ պատանդների ազատ արձակման»։
Հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի գոտուց սկսեցին հազարավոր հրթիռներ արձակել իսրայելական բնակավայրերի վրա: Իսրայելը հաղորդել է 1400 զոհի և 240 գերեվարվածի մասին։ Պաղեստինը հայտարարել է ավելի քան 9 հազար զոհի մասին, այդ թվում՝ 4800 երեխա։
Add new comment