Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանի և Ալժիրի խորհրդարանների նախագահները քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի  նախագահ  Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հեռախոսազրույց է ունեցել Ալժիրի խորհրդարանի նախագահ  Իբրահիմ Բուգալիի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Գազայի հատվածում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև Իսրայելի իրականացրած հանցագործությունները։ Ղալիբաֆը նշել է, որ  Իրանի խորհրդարանը պատրաստ է գործնական  քննարկման նպատակով պաղեստինյան մշտական​​հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնել։

Իրանի խորհրդարանի նախագահը նաև երախտագիտությունն է հայտնել Ալժիրի դիրքորոշման և դերի համար՝ ընդգծելով հատկապես Ալժիրի խորհրդարանի նախագահի վերջին գործողությունները, որոնք արտահայտում են իր ամուր աջակցությունը Պաղեստինի ժողովրդին։ Նրա խոսքով՝ իսլամական երկրները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ դադարեցնելու Գազայի հատվածի խաղաղ բնակչության վրա իրականացվող դաժան հարձակումները:

Ալժիրի Ազգային ժողովրդական ժողովի նախագահ Իբրահիմ Բուգալին իր հերթին երախտագիտություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը պաղեստինյան արժեքներին աջակցելու դիրքորոշման համար։ Նա միևնույն ժամանակ վերահաստատել է իր երկրի աջակցությունը պաղեստինյան ճնշված ժողովրդին։

#Դետքի_հետագծով

Պաղեստինյան կողմին աջակցելու նպատակով Իրանի իշխանությունները ձգտում են համախմբել իսլամադավան բոլոր երկրներին։ Այս շարքում առանձնահատուկ տեղ ունի Ալժիրը, որը խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից իրականացվող հարձակումները և աջակցություն հայտնել Պաղեստինի ժողովրդին։

 

Add new comment