«Ռուսաստանի ռազմավարական պարտությունն անհնարին է». Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն
ՆԱՏՕ-ն (Մոսկվայի հետ հարաբերություններում) շարունակում է բարձրացնել խաղադրույքները, որովհետև Ռուսաստանի ռազմավարական պարտության մասին երազանքներն Արևմուտքում դեռ պահպանվում են։ Նման բան, սակայն, չի լինի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Նա մասնավորապես նշել է․ «Մենք արձանագրում ենք Կիևի խամաճիկային վարչակազմին տրամադրվող սպառազինության քանակի և տեսականու ընդլայնումը, ինչը բացատրվում է այն տրամաբանությամբ, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հաստատակամ են Ռուսաստանի հետ պատերազմել մինչև վերջին ուկրաինացին»։
Add new comment