Submitted by A.Gevorgyan on
Chi

Թշնամի պետության ղեկավարը ելույթ է ունեցել օկուպացված Ստեփանակերտում

Նոյեմբերի 8-ի կապակցությամբ օկուպացված Ստեփանակերտում անցկացվել է զորահանդես, որը ղեկավարել է Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։

Զորահանդեսին ցուցադրվել են հայկական կողմից առևանգված տանկերն ու զինտեխնիկան։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

«Հինգ տարի առաջ՝ 2018 թվականի սեպտեմբերին, երբ ելույթ էի ունենում Բաքվի հրապարակում անցկացված զորահանդեսին, ես ասացի, որ կգա այն օրը, երբ Ադրբեջանի դրոշը կբարձրացվի բոլոր այն հողերի վրա, որոնք դեռ օկուպացված են, իսկ այսօր եկել է այդ օրը»,- իր ելույթում նշել է Իլհամ Ալիևը։

Բաքվի բռնապետն ընդգծել է, որ Արցախյան (խմբ.) երկրորդ պատերազմից հետո առանց մեկ օր դադարի արագացրել են բանակն ամրապնդելու գործընթացը և չեն թաքցրել դա։

«Մենք գիտեինք, որ Հայաստանի թիկունքում կանգնած օտար ուժերը, որոնք դրդում են նրանց գործել մեր դեմ, կրկին սադրիչ ազդանշաններ կտան նրանց։ Ուստի մենք պետք է պաշտպանեինք մեր սահմանը, և մի քանի ռազմական գործողությունների արդյունքում այսօր Ադրբեջան-Հայաստան սահմանին իրավիճակը մեր վերահսկողության տակ է»,- նշել է նա։

Ալիևը նշել է, որ իրենց նոր պատերազմ պետք չէ, բայց զուգահեռ հավելել է, որ բանակաշինության ոլորտում հարցերը լինելու են առաջնահերթ խնդիրներից մեկը։

#Դետքի_հետագծով

Թշնամի պետության ղեկավարը բացահայտ խոսում է այն մասին, որ չեն դադարելու ամրապնդել իրենց ուժերն այնքան ժամանակ, քանի դեռ կան տարածքներ, որոնք իրենց վերահսկողության տակ չեն։ Կարելի է ենթադրել, որ խոսքը Հայաստանի սուվերեն տարածքների մասին է։

Սպառնալիքներ պարունակող ելույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը «խաղաղության» չի ձգտելու, և բարձրաձայնած «խաղաղությունը» միայն նպատակ ունի տարածաշրջանում պատրանք ստեղծելու կայուն ու հաստատուն գոյակցության։
 

 

Add new comment