Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Ուզբեկստան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին այցելել է Ուզբեկստան՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովին։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նրան դիմավորել են Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը և պաշտոնատար այլ անձինք։
Ինչպես տեղեկացրել էինք, Թուրքիայի նախագահը ևս մեկնել է Ուզբեկստան։
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` գագաթնաժողովին կքննարկվեն ժամանակակից «Մետաքսի ճանապարհի» ակտիվացման համար անհրաժեշտ համագործակցությունները, ինչպես նաև Կասպից ծովով անցնող Արևելք-Արևմուտք «Միջին միջանցքի» ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերջին զարգացումները։
Add new comment