Submitted by G.Avetisyan on
65132

ԱԳ փոխնախարարը հստակեցրել է, թե Հայաստանի համար որ հարցն է սկզբունքային Ադրբեջանի հետ բանակցություններում

Հայաստանի համար Ադրբեջանի հետ բանակցություններում շարունակվում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի 2 երկրների միջև սահմանագծի ամրագրումը։ Կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ։

Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը»,- նշեց Կոստանյանը` հավելելով, որ սրանք այն հարցերն են, որոնց շուրջ երկու կողմերը պետք է մոտեցնեն դիրքորոշումները։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կնքելու հարցում։

 

Add new comment