«Ռուսաստանը պետք է հասկանա, թե որտեղ են ավարտվում իր սահմանները»․ Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է, որ ռուս զինվորականների՝ Հարավային Օսիայից և Աբխազիայից հեռանալու հարցը ներառվի Ուկրաինայի հետ ենթադրվող խաղաղության համաձայնագրում։ Այս մասին նախագահը հայտնել է «Bloomberg»-ի հետ հարցազրույցում․ «Ռուսաստանը պետք է հասկանա, թե որտեղ են ավարտվում իր սահմանները»։
Ըստ Զուրաբիշվիլիի՝ եթե համաշխարհային հանրությունը Ռուսաստանից չպահանջի դուրս բերել զորքերը, ապա «Արևմուտքը ևս մեկ մեծ սխալ կգործի»։
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսվելուց հետո Վրաստանը չի միացել հակառուսական պատժամիջոցներին։ Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ սահմանափակումներին միանալը կվնասեր Վրաստանի բնակիչներին։ «Վրացական կողմը, հետևելով իր ազգային շահերին, Մոսկվայի դեմ սահմանափակումներ չի մտցնելու»,- հաստատել է նախագահը։
Զուրաբիշվիլին նաև նշել է, որ հազիվ թե առանձին դեպքը որոշիչ լինի պետության եվրոպական ապագայի համար՝ այս կերպ արձագանքելով Եվրախորհրդարանի կողմից Վրաստանի նախկին նախագահ, բանտարկված Միխեյիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակի դատապարտմանը։
Add new comment