Submitted by H.Minasyan on
«Ադրբեջանի դեմ ոչ բարեկամական գործողություններին համարժեք պատասխան կլինի». Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին

Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանում արած հայտարարություններին, հայտարարել է, որ Հայաստանը, շարունակելով միջազգային տարբեր հարթակներից Ադրբեջանի դեմ կեղծ «հռետորաբանությունը և զրպարտչական արշավը, խաթարում է խաղաղության համաձայնագրի հեռանկարները»:

«Անթույլատրելի է, որ Ադրբեջանի դեմ գրեթե 30 տարվա ռազմական ագրեսիայի ընթացքում մարդկության դեմ զանգվածային սպանություններ և հանցագործություններ իրականացրած Հայաստանը կեղծավորաբար շարունակում է մեղադրել Ադրբեջանին հայերի «էթնիկ զտումների» մեջ, որոնք կամավոր են գնացել Հայաստան»,- ասել է Հաջիզադեն։

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանում շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ամիսներով շրջափակումը, հումանիտար ճգնաժամը, լայնածավալ ռազմական հարձակումն ու խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների անխտրական թիրախավորումը հանգեցրել են Արցախի բնիկ ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը և էթնիկ զտմանը` ստիպելով նրանց լքել իրենց տները՝ հետևում թողնելով սրբավայրերը և հազարամյա մշակութային ու կրոնական ժառանգությունը։

Add new comment