Հայաստանն իրավունք չունի Ադրբեջանին մեղադրելու «էթնիկ զտումների» մեջ. Ադրբեջանի ԱԳն
«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի վարչապետի այն պնդումները, թե իբր Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչները ենթարկվել են «էթնիկ զտումների»»,- այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է համարել հայկական կողմի մեղադրանքները՝ հղում անելով ՄԱԿ-ի ներկայացուցիչների զեկույցներին և հայտարարություններին։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
«Հուսով ենք, որ Հայաստանը կարձագանքի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ Ադրբեջանի կոչերին»,- նշել է Ադրբեջանի ԱԳն-ն։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը շտապում է բարձրաձայնել «խաղաղություն» հաստատելու առաջարկների և զուգահեռ հայտարարել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի մասին, որը հավակնում է ողջ ՀՀ սուվերեն տարածքներին։
Արցախում էթնիկ զտումներ իրականացնելուց հետո Ադրբեջանը կտրականապես հերքում է և հղում է անում ՄԱԿ-ի առաքելությանը, որի հայտարարությունները մեղմ ասած չեզոք չէին։
Add new comment