Վրաստանը բարեկամ է Ադրբեջանին և Հայաստանին, ուստի չի կարող կողմնակալ դիրքորոշում ունենալ․Ղարիբաշվիլի
«Վրաստանը բարեկամական և ռազմավարական գործընկերություն ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ, հետևաբար Վրաստանը չի կարող որևէ կողմնակալություն ցուցաբերել»,- այս մասին Փարիզում խաղաղության ֆորումի քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վերջինս նշել է, որ Վրաստանը բարեկամական հարաբերություններ և չեզոքություն է պահպանում տարածաշրջանի երկու երկրների հետ։
«Ես ցանկանում եմ պահպանել մեր չեզոքությունն ու անաչառ դիրքորոշումը մեր տարածաշրջանում: Սա բխում է բոլոր երեք երկրների շահերից: Անցյալ ամիս մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Թբիլիսիում, երբ հյուրընկալեցինք «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովը: Այս համաժողովին ներկա էին Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները, մենք երեքով կարողացանք միասին քննարկել մեր տարածաշրջանի ապագան»,- ասել է Ղարիբաշվիլին։
Add new comment