DETQ

Գերմանիան հզորացնում է բանակը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ Գերմանիան կավելացնի ռազմական ծախսերը և կկատարի պաշտպանության ոլորտին ներքին համախառն արդյունքի 2%-ը տրամադրելու ՆԱՏՕ-ի երկրների ստանձնած պարտավորությունը:

«Մենք երաշխավորում ենք պաշտպանական ծախսերը 2%-ի հասցնելը, դա կլինի 20-ական և 30-ական թվականներին, և ես պատասխանատվություն եմ վերցնում խոսքերիս համար: Շատ բաներ, որ այսօր ենք պատվիրում, բանակը 2030-ականներին կստանա»,- ասել է Շոլցը:

Նախօրեին նա հայտարարել է, թե Գերմանիայի բանակը կդառնա Եվրոպայի պաշտպանության համակարգի ողնաշարը:

Դա զինված ուժերի դերի վերաբերյալ Գերմանիայի դիրքորոշման էական տեղաշարժ է: Գերմանիայի ղեկավարությունը սկսել է վերանայել Բունդեսվերի՝ գերմանական բանակի նկատմամբ մոտեցումներն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո:

Add new comment