Submitted by A.Gevorgyan on
Hi

Եթե ​​Հայաստանն ապագայում ցանկանում է տարածաշրջանում որպես փակուղի մնալ, դա իր ընտրությունն է. Էմիրբեյով

«Ղարաբաղի բնակիչները չեն կարող համարվել Ադրբեջանի քաղաքացիներ, քանի որ նրանք դեռ չեն դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Նրանց մեծ մասն արդեն հայկական անձնագրեր ունի»,- այս մասին իտալական «In Terris»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

«Արդյո՞ք Ադրբեջանը մտադիր է մոտ ապագայում ներխուժել Հայաստան» հարցին նա պատասխանել էլ. «Սա վերջին օրերին տարածվող կեղծ լուրեր են։ Նման կեղծ լուրերի պատճառն Ադրբեջանի և  Նախիջևանի միջև ստեղծվելիք «Զանգեզուրի միջանցք» տրանսպորտային կապն է։ Իրականում դա ոչ միայն Ադրբեջանին և Հայաստանին կամ տարածաշրջանային պետություններին կապող օղակ է, այլև, միևնույն ժամանակ, ավելի լայն իմաստով կարող է լինել միջին տրանսպորտային միջանցքի այլընտրանքային երթուղի, որը կարող է կապել Ասիան Եվրոպայի հետ, և դա ռազմավարական նախագիծ է, որը կարող է զարկ տալ համաշխարհային առևտրին»։

Նրա խոսքով` եթե Երևանին դուր չի գալիս միջանցք բառը, այն կարող է փոխարինվել անցում, ճանապարհ, կապ և այլ բառերով։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը բացահայտ խոսում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը թշնամական պետությունների թուրանական նախագիծն է։

Ադրբեջանը փորձում է նշել այս տրանսպորտային խաչմերուկի դրական կողմերի մասին՝ պնդելով, որ այն շահավետ է տարածաշրջանի պետությունների համար։

 

Add new comment