Իրանի ՀՕՊ համակարգը թարմացվել է. ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատար
Իրանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության հյուսիսարևելյան գոտու հրամանատար Մոհամադռեզա Մասումին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը թարմացրել է իր ՀՕՊ համակարգը՝ հաշվի առնելով նոր սպառնալիքները, որոնք այսօր առկա են։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Մոհամադռեզա Մասումին հայտնել է, որ ներկայումս իրանական ՀՕՊ-ը կարող է որսալ ցանկացած սպառնալիք։
Վերջինս միևնույն ժամանակ ընդգծել է, որ եթե աերոտիեզերական սպառնալիքները սրընթաց ավելանան, ապա նույն արագությամբ երկրում կզարգանա նաև պաշտպանական տեխնիկան։
Իրանցի հրամանատարը հավելել է, որ Իրանի ռազմական առաջընթացը ուղղված է միայն զսպմանը։ Նա այս համատեքստում ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ռազմական բնագավառում Իրանի ձեռքբերումները հարևանների համար սպառնալիք չեն պարունակում։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։ Այս համատեքստում երկրի զինված ուժերը պարբերաբար նոր սպառազինություն են ձեռք բերում, կամ համալրվում են հայրենական արտադրության սպառազինությամբ։
Add new comment