Զաքիր Հասանովը մեկնել է ԱՄԷ
Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու «Dubai Airshow-2023» միջազգային ցուցահանդեսին։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Այցի շրջանակում Հասանովը կմասնակցի համաժողովների և պանելային քննարկումների։
Add new comment