Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Իլհամ Ալիև
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Բաքվի բռնապետը նշել է, որ ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի համար շատ լավ հնարավորություններ կան։ Նրա պնդմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն է հանդես եկել խաղաղության պայմանագրի նախաձեռնությամբ և դրա հիմքում ընկած սկզբունքներով։
Add new comment