Submitted by A.Gevorgyan on
fred

Ադրբեջանը «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» անվամբ փառատոն է անցկացնելու

Նոյեմբերի 23-24-ը Նախիջևանում կանցկացվեն «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» անվամբ փառատոնը և «Արևմտյան Ադրբեջան. ճանապարհ դեպի մեծ վերադարձ» միջազգային կոնգրեսը, որը նախատեսվում է կազմակերպել ամեն տարի։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

Միջոցառումներին կմասնակցեն Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ ու գիտաշխատողներ։

Նշվում է, որ այս փառատոնի շրջանակում գիտնականների առաջ նպատակ է դրվելու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» պատմության, մշակույթի, արվեստի, տնտեսության և այլ տարբեր ոլորտների ուսումնասիրությունը։

#Դետքի_հետագծով

Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին եզրույթի ներքո թշնամի պետությունը նկատի ունի Հայաստանի Հանրապետության ներկայիս ողջ սուվերեն տարածքը։ Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով պետական մակարդակով շարունակում է Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ ծրագրերի իրականացումը։ 

Թշնամի պետության կողմից պարբերաբար ծայրահեղական հայտարարություններ են արվում, որոնք նպատակ ունեն մշտական վախի մեջ պահելու հայ հանրությանը։ Ադրբեջանը մի կողմից բարձրաձայնում է «խաղաղություն» հաստատելու առաջարկների, մյուս կողմից հայտարարում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի մասին՝ բացահայտ նշելով, որ հավակնում է ՀՀ ողջ սուվերեն տարածքին։

Add new comment