Submitted by A.Gevorgyan on
shyaujf

Ադրբեջանը և Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությունը

Ինչպես տեղեկացրել էինք, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ մասնակցելու «Dubai Airshow-2023» միջազգային ցուցահանդեսին։ Այցի շրջանակում Հասանովը հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոսետոյի հետ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։

Add new comment