Թուրքիան հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ
Թուրքիան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ նրան մեղադրելով Գազայի հատվածում «ցեղասպանության» համար:
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է փաստաբան Մեթին Քյուլյունքը։
«Այսօր, ներկայացնելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների խիղճը, մենք հայց ենք ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան ընդդեմ 21-րդ դարի Հիտլերի՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի, որը պետք է դատարանի առաջ կանգնի Գազայի հատվածում իր կողմից իրագործված ցեղասպանության և մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների համար»,- գրել է նա:
Add new comment