Submitted by H.Minasyan on
Զաքիր Հասանովը «ROKETSAN»-ի ղեկավարության հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցությունը

Զաքիր Հասանովը «ROKETSAN»-ի ղեկավարության հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ մասնակցում են Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) անցկացվող «Dubai Airshow-2023» միջազգային ցուցահանդեսին։

Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար թիմը ծանոթացել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության «ROKETSAN» ընկերության տաղավարում ցուցադրված սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։

«ROKETSAN» ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպմանը քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Add new comment