Էրդողանը չի դիտարկում արևմտյան տանկերի մատակարարումը՝ որպես ուկրաինական հակամարտության լուծում
Էրդողանը չի դիտարկում արևմտյան տանկերի մատակարարումը՝ որպես ուկրաինական հակամարտության լուծում
Արևմտյան երկրների կողմից Կիև զենքի, այդ թվում՝ տանկերի մատակարարումները չեն հանգեցնի Ուկրաինայի հակամարտության լուծմանը։ Այս մասին չորեքշաբթի TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
«Չեմ կարող ասել, որ տանկերի մատակարարումները քայլ են դեպի հանգուցալուծում (Ուկրաինայում հակամարտության),- ընդգծել է նա։- Մենք ակնկալում ենք, որ արևմտյան երկրները կաջակցեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ վարելու մեր կոչերին»:
Add new comment