Submitted by A.Muradyan on
hfmfmnfg

Թուրքիայի, Ադրբեջանի և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Նոյեմբերի 14-ին Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մասնակցել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի ԹուրքականՀանրապետության կազմավորման 40-ամյակին նվիրված ընդունելությանը։


Քաղաքական հարաբերությունների զարգացմանն ուղղված Թուրքիայի, Ադրբեջանի և ինքնահռչակ ՀԿԹՀ-ի իշխող կուսակցությունների ներկայացուցիչների միջև «երեք պետություն, մեկ ազգ» նշանաբանով համագործակցության հուշագիր է ստորագրվել։ 

#Դետքի_հետագծով 

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են տարբեր հարթակներում խոսել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչմանն ուղղված մի շարք քայլերի մասին։ Այդ համատեքստում հիշեցնենք Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այն ձևակերպումը, թե «այդ հարցում հոգնել չկա»։

Add new comment