Submitted by detq-editor on
Բաքվի հետ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի կայունության վրա. Իսրայելի պաշտպանության նախարար

Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությունը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության վրա, «Թվիթերում» գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

«Այսօր առավոտյան ես զրուցել եմ Ադրբեջանի իմ գործընկերների՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Պետական ​​սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիևի հետ։ Մենք քննարկել ենք պաշտպանության ոլորտում մեր երկրների միջև առկա կարևոր կապերը և հետագա համագործակցությունը խորացնելու մեր հանձնառությունը հայտնել։ Վստահ եմ, որ դա դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»,- ասել է նախարարը։

Add new comment