Submitted by A.Muradyan on
ճմֆշրդղ

Մենք շարունակելու ենք լինել Ադրբեջանի կողքին. Թուրքիայի Պնախարար

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջետային հանձնաժողովում ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության 2024 թվականի բյուջեն։ 

Իր ելույթում Գյուլերը նաև անդրադարձել է Հայաստանին և Ադրբեջանին՝ նշելով, որ երկու երկրի միջև կայուն խաղաղություն հաստատելու նոր հնարավորություն է բացվել։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղության հաստատման համար նոր հնարավորության պատուհան է բացվել: Մենք հույս ունենք, որ Հայաստանը կգործի գիտակցաբար։ Այսպիսով՝ «Երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսով ինչպես առաջ, այնպես էլ այժմ շարունակելու ենք լինել Ադրբեջանի կողքին»,- ասել է թուրք նախարարը։

Add new comment