Իրանական լրատվականը բացառիկ մանրամասներ է հայտնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում իրականացրած անձի մասին
Իրանական «Azariha» լրատվական կայքը բացառիկ մանրամասներ է հայտնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում իրականացրած անձի մասին։
Հաղորդվում է, որ հարձակումն իրականացրած Յասին Հոսեյնզադեն հոգեկան խնդիրներ ունի, իսկ նախկինում զբաղվել է մաքսանենգությամբ և կարողացել զենք ձեռք բերել։
Նշվում է, որ Հոսեյնզադեի եղբորը՝ Ռահմանին են պատկանում Իրանի Ուրմիա քաղաքում գտնվող «Ֆիզուլի» գրախանութը և «Շան Էի» հրատարակչությունը։ Վերջիններս քաղաքի հայտնի ազգայնական և պանազարական վայրերից են։
Բացի դրանից՝ «Ֆիզուլի» գրախանութը վերջերս մրցանակ է ստացել նաև Թուրքիայի հյուպատոսության կողմից։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ հարձակում է իրականացվել, որն Ադրբեջանը որակում է որպես ահաբեկչություն, սակայն Իրանը հերքում է ահաբեկչության վարկածը։
Add new comment