y7yuujı

Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը պատմական տարբեր ժամանակաշրջաններում

Այն, ինչը տեղի ունեցավ Արցախում, ցեղասպանություն էր։

«Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան», որն ընդունվել է 1948 թ. Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից և ուժի մեջ է մտել 1951 թ. հունվարին, ցեղասպանության իրավական սահմանումն է և իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից իրականացվող բազմամյա արշավի հանգուցակետը, որը ստեղծեց «գենոցիդ» եզրը` հենվելով ասորիների կոտորածների, Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության վրա: Բոլոր մասնակից երկրներին խորհուրդ էր տրվում կանխել և պատժել ցեղասպանության գործողությունները պատերազմական և խաղաղ իրավիճակներում: Կոնվենցիան վավերացրած պետությունների թիվը ներկայումս 137 է:

Մտածված կերպով ազդելը խմբի կյանքի պայմանների վրա` նպատակ ունենալով նրա ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը, ցեղասպանության դրսևորումներից  է, որն իրականացրեց Ադրբեջանն Արցախում։

1918 թ մայիսից մինչև 1920 թապրիլը Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված                ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր, որոնցից        ամենազանգվածայինը Շուշիի (1920) և Բաքվի (1918) ջարդերն էին։

Դեռևս Խորհրդային տարիներին, երբ Ադրբեջանը չուներ հնարավորություն Արցախյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու, անում էր հնարավոր ամեն ինչ` թե' տնտեսական և քաղաքական ճնշումներ, թե' ժողովրդագրական պատկերը փոխել՝ նվազեցնելով հայ ազգաբնակչության տեսակարար կշիռը և միաժամանակ ավելացնելով ադրբեջանցիների թվաքանակը։

Արցախի բնակչությանն ահաբեկելու ադրբեջանական քաղաքականության դրսևորումներից մեկը դարձավ հայերի կոտորածը Սումգայիթում (1988 թ. փետրվար), որին հետևեց հայկական ջարդերի ալիք Ադրբեջանի տարբեր քաղաքներում ՝ Բաքվում, Մինգեչաուրում, Կիրովաբադում։ 1991 թվականի դրությամբ 700 հազար հայ դարձավ փախստական, շուրջ 40 հազարն ապաստան գտան Արցախում։

Մարաղայի կոտորած

1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական ՕՄՈՆ-ը հրի մատնեց Մարաղա գյուղը և ոչնչացրեց տեղի բնակչությանը։ Տարբեր տվյալներով Մարաղայի ողբերգական իրադարձությունների ընթացքում սպանվեց 80-100 հոգի, այդ թվում՝ 30 կին։ 40-ից ավելի մարդ ստացավ տարբեր աստիճանի վիրավորում, իսկ 63-ը գերեվարվեց։

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության քաղաքականությունը

Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացրած գործողություններն ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում:

Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի՝ ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է ֆիզիկական բնաջնջմամբ, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումը: «Ազգային-մշակութային ցեղասպանություն» հասկացությունը, սակայն, չի մտել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի մեջ:

Դեռևս Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում էր հայկական հուշարձանները՝ եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանոցներ և այլն։ Մշակութային ցեղասպանության դրսևորումներից է նաև այն, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հայկական մշակութային կոթողները փորձում է ներկայացնել որպես աղվանական։ Ադրբեջանական վանդալիզմի և հայատյացության հերթական դրսևորումներից էր 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ավերումը։ Հիմնովին ավերված կառույցների թվում էր նաև Մոխրենեսի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը կառուցվել էր 18-19-րդ դարերում։ Մոխրենեսի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ընդամենն այն մի շարք հայկական պատմական  ժառանգությունը կրող եկեղեցիներից մեկն էր, որոնք շարունակվում են ավերվել  թշնամու կողմից։

Ադրբեջան կոչվող արհեստածին պետությունը, զուրկ լինելով քաղաքակրթությունից, ազգային արժանապատվությունից, ոչնչացնում և սեփականացնում է այն, ինչն իրենը չէ, ինչը վկայում է Հարավային Կովկասում ստեղծված՝ պատմությունից և մշակույթից զուրկ Ադրբեջան կոչվող թուրքական նախագծի «ազգային» բարդույթների մասին։

Add new comment