Իրանի ԱԳՆ-ն հերքում է Եմենին զենք մատակարարելու մասին պնդումները
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հերքել է տեղեկություններն այն մասին, որ ֆրանսիական հատուկ ջոկատայիններն Իրանից դեպի Եմեն ուղևորվող զենքով և զինամթերքով բեռնված նավ են որսացել։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Քանաանին շեշտել է, որ Իրանի դեմ նման մեղադրանքները հնչում են բացառապես քաղաքական դրդապատճառներով։ «Նրանք, ովքեր զենք են արտահանում ագրեսորներին և նպաստում են Եմենի ժողովրդի շրջափակմանը, ի վիճակի չեն ուրիշներին մեղադրելու»,- ասել է նա։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ այն երկրները, որոնք անմիջականորեն պատասխանատու են Եմենում ագրեսոր երկրներին զենք վաճառելու և հետախուզական օգնության ու այս երկրի ժողովրդի դեմ հակամարդկային շրջափակմանն աջակցելու և ռազմական գործարքների համար, չեն կարող ուրիշներին մեղադրել։
«Ավելի լավ կլինի, որ այս երկրները Եմենի անպաշտպան և ճնշված ժողովրդին պատերազմ պարտադրելու իրենց պատասխանատվությունից փախչելու փոխարեն որքան հնարավոր է շուտ վերջ տան այս դաժան պատերազմում իրենց պատեհապաշտ և շահադիտական մոտեցումներին»,- եզրափակել է նա։
Add new comment