Ադրբեջանում ձերբակալել են «Abzas Media» կայքի տնօրենին
Ադրբեջանում ձերբակալվել է «Abzas Media» կայքի տնօրեն Ուլվի Հասանլին:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է «Turan» ադրբեջանական կայքը:
Փաստաբան Զիբեյդա Սադիգովան ադրբեջանական «Turan» կայքին հայտնել է, որ Ուլվի Հասանլին ձերբակալվել է և գտնվում է Բաքվի քաղաքային ոստիկանության վարչությունում։ Թե ինչում է նա մեղադրվում, դեռ հայտնի չէ։ Այնուհետև տեղեկություն տարածվեց, որ խուզարկվել է «Abzas Media»-ի գրասենյակը։
Կայքի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըն նշել է, որ ձերբակալության հավանական պատճառը Ուլվի Հասանլիի մասնագիտական գործունեությունն է, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամների բիզնեսի վերաբերյալ «Abzas Media»-ի հետաքննությունը։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանի իշխանությունը թիրախավորում է «անկախ» լրատվամիջոցներին ու քաղաքացիական հասարակությանը։ Մեդիայի մասին օրենքում արված փոփոխություններն իշխանությանը թույլ են տալիս հետապնդել սոցցանցերի օգտատերերին համացանցում կարծիք արտահայտելու համար, ինչն էլ հնարավորություն է տալիս վերահսկելու տարածվող տեղեկության գրեթե 90 տոկոսը:
Add new comment