Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանն ԱՄՆ-ից պահանջում է չմիջամտել իր և Ադրբեջանի հարաբերություններին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին ԱՄՆ-ից պահանջել է չմիջամտել իրանա-ադրբեջանական հարաբերություններին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանցի պաշտոնյայի համոզմամբ՝ Վաշինգտոնն իրավունք չունի միջամտելու Թեհրանի և Բաքվի հարաբերություններին։ 

«Կովկասի խնդիրները կապ չունեն ամերիկացիների հետ։ Իրանի և Ադրբեջանի համագործակցությունը տարածաշրջանային իրադարձությունների շուրջ շարունակվում է, և ամերիկացիներն իրավունք չունեն միջամտելու»,- ասել է նա։

Նասեր Քանաանին հավելել է, որ տարածաշրջանային խնդիրներին միջամտելը ոչ մի օգուտ չի բերում ԱՄՆ կառավարությանը։ Նրա խոսքով՝ ամերիկացիները պետք է դասեր քաղեն անցյալի փորձից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալը հայտարարել էր, որ Կովկասում ուժի կիրառմամբ և Իրանի մասնակցությամբ ստեղծված ցանկացած միջանցք կբախվի Վաշինգտոնի վճռական պատասխանին։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը ներկայումս ձգտում է կարգավորել Իրանի հետ հարաբերություններում առկա լարվածությունը, որը չի բխում պաշտոնական Վաշինգտոնի շահերից։ Վերջինս ցանկանում է ամեն կերպ պահպանել Բաքվի նկատմամբ իր ազդեցությունը՝ հնարավոր հարձակման դեպքում վերջինիս տարածքն Իրանի դեմ որպես պլացդարմ օգտագործելու համար։

Add new comment