Թուրքիան ԵՄ-ից կոնկրետ քայլեր է ակնկալում. Հաքան Ֆիդան
Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն կձեռնարկի կոնկրետ և բովանդակալից քայլեր՝ ուղղված մեր համագործակցության ու ԵՄ անդամակցության գործընթացի ակտիվացմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջետային հանձնաժողովի նիստում։
«Մեր առջև ծառացած խնդիրները ցույց են տալիս, որ Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները չափազանց ռազմավարական են՝ որոշ անդամ պետությունների նեղ շահերին հասնելու համար: Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն կձեռնարկի կոնկրետ և բովանդակալից քայլեր՝ ուղղված մեր համագործակցության ու ԵՄ անդամակցության գործընթացի ակտիվացմանը։ Ակնհայտ է Թուրքիայի՝ որպես կայունության և բարգավաճման առարկայի կշիռն ու դերը տարածաշրջանային ճգնաժամերի պայմաններում։ ԵՄ-ի կողմից այս դերը հաշվի առնելն իր բոլոր ռազմավարություններում՝ ներառյալ անդամակցության գործընթացում, ձեռնտու կլինի ինչպես մեր երկրին, այնպես էլ ԵՄ-ին»,- ասել է Ֆիդանը։
Add new comment