Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին. Պետդեպ
«Վաշինգտոնը շարունակում է ներգրավել երկու երկրների ղեկավարությանը և պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին՝ հասնելու տևական ու ամուր խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկում սկսեն և լուծեն հարցեր՝ ի շահ տարածաշրջանի, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է ստանձնել այդ բանացություններին նպաստողի դերը։
«Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկում են նպաստել այդ բանակցություններին: Մենք կարևոր ենք համարում երկու երկրների դեմ առ դեմ բանակցելը երկարաժամկետ համաձայնության հասնելու համար»,- նշել է Միլլերը։
Add new comment