Submitted by detq-editor on
 Շուրջ 5 երկրներ դադարեցրել են Ստամբուլում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը

Շուրջ 5 երկրներ դադարեցրել են Ստամբուլում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը

Շուրջ 5 երկրներ դադարեցրել են Ստամբուլում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը

 

Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հոլանդիան և Շվեյցարիան որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել Ստամբուլում գտնվող իրենց գլխավոր հյուպատոսությունների աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ եվրոպական երկրները նման որոշում են կայացրել Թուրքիայում առկա ահաբեկչության սպառնալիքի պատճառով։

Թեմայի առնչությամբ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայի դեմ հոգեբանական պատերազմ են սկսել։ Նա հայտնել է, որ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ներկայումս 15 անձ է ձերբակալվել, որոնցից 5-ը կալանավորվել են։

Հիշեցնենք, որ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց դանիացի Ռասմուս Փալուն Ղուրան էր այրել, որից հետո Թուրքիայում եվրոպական երկրների հյուպատոսություններն ահաբեկչության սպառնալիքի պատճառով անորոշ ժամանակով սկսեցին փակվել։

Add new comment