Submitted by D.Guyumjyan on
DETQ

ԻՀՊԿ-ն մարտավարական ցամաքային զորավարժություններ է անցկացրել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերը Քերման նահանգում մարտավարական զորավարժություններ են անցկացրել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ զորավարժություններն անցկացվել են Իրանի զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի և բանակի հրամանատար Աբդոլռահիմ Մուսավիի ներկայությամբ։ Վերջիններս ժամանել են Քերման՝ ստուգելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտական ​​և պաշտպանական պատրաստվածությունը։

«Զորավարժությունների սկզբում գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին անցկացրել է ստուգատես՝ հարգանքի տուրք մատուցելով Իսլամական հեղափոխության մեծահարգ նահատակներին»,- ասվում է հրապարակման մեջ։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր խոսքում շեշտել է, որ դիմադրության ճակատը կոչնչացնի սիոնիստներին (նկատի ունի Իսրայելին - խմբ.)։ 

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը և այդ նպատակով պարբերաբար զորավարժություններ են անցկացնում։ Այս զորավարժությունների անցկացումը պայմանավորված է տարածաշրջանում առկա լարվածությամբ, որի պայմաններում տարածաշրջանային դերակատարները միմյանց իրենց ուժն են ցուցադրում։

Add new comment