Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Վրաստանում քննարկել է ռազմական համագործակցությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Վրաստան։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Ադրբեջանական պատվիրակության կազմում են պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը, ՌՕՈՒ հրամանատար Ռամիզ Թահիրովը և պաշտոնատար այլ անձինք։
Հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրի միջև ռազմական համագործակցությունը։
Add new comment